Ծրագրավորման Դասընթացներ

Դասընթացի Նկարագրություն

Այս դասընթացի ընթացքում ուսանողները կսովորեն ծրագրային ապահովման մշակման հիմունքները, փորձ ձեռք կբերեն ալգորիթմների և տվյալների կառուցվածքներում: Դասընթացը կտևի 8 ամիս։ Դասընթացի ավարտին լավագույն ուսանողները կընդունվեն աշխատանքի Դայնեմիք ՍՊԸ - ում։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն PDF ձևաչափով՝ careers@dynamic.am էլ հասցեին։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի ինքնակենսագրականների ուսումնասիրության և բանավոր հարցազրույցի միջոցով:

Դասընթացի հիմնական թեմաներն են՝

  • 1. Oպերացիոն համակարգ (Unix architecture)
  • 2. Ծրագրավորման գործիքներ (vim, git )
  • 3. Ինտերպրետացվող / սկրիպտային լեզուներ (bash, python).
  • 4. C++ ծրագրավորման լեզվի հիմունքներ
  • 5. Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
  • 6. Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ (C++)
  • 7. Մոբայլ ծրագրավորման հիմունքներ։
  • 8. Ձեռքբերված գիտելիքների պրակտիկ կիրառություն պրոեկտներում ։

Ընդունելության պայմանները՝

  • 1. Մաթեմատիկայի գիտելիքներ, տրամաբանություն, ալգորիթմական մտածելակերպ։
  • 2. Ծրագրավորման հիմունքների բազային գիտելիքներ
  • 3. Սովորելու մեծ ցանկություն և պատրաստակամություն, թիմում աշխատելու ունակություն։